Հղիություն, ծննդաբերություն
| 
 
 | 
Հույզերը հղիության ժամանակ. morevmankan.am
 
                            Ապագա մայրերի հուզական վիճակի փոփոխությունները փոխկապակցված են մի շարք գործոնների և պատճառների հետ.
- հորմոնալ ֆոնի անկայունություն,
- վաղ տոքսիկոզ և դրա հյուծող հետևանքները,
- նյութափոխանակության փոփոխությունները հղիության ժամանակ,
- սակավարյունություն, որի հետևանքով՝ ուժերի անկում,
- տարատեսակ տագնապներ և վախեր:
Տարբեր ժամկետներում կարող են լինել տարբեր հուզական ռեակցիաներ:
Առաջին եռամսյակը «մերկ նյարդերի» ժամանակաշրջանն է: Օրգանիզմում հորմոնների փոթորիկ է, հույզերն իրենց գագաթակետին են, և ոչ միշտ են դրանք դրական: Կինը գիտակցում է իր կյանքի կտրուկ փոփոխությունը, բայց լիարժեք չի հասկանում դա: Նրան այս շրջանում տանջում են տարբեր վախեր: Որոշ կանայք հղիությունը հաստատող թեստի երկու գծիկը տեսնելուն պես ամենաշատը սկսում են վախենալ գիրանալուց, հիվանդ երեխայի ծննդից, ծննդաբերությանը չդիմանալուց և այլն:
Ի՞նչ է առաջարկվում.
- գիտակցել սեփական վախերը, դրանց դեմ պայքարել ինքնուրույն կամ բժշկի օգնությամբ,
- պետք է չթաքցնել վախերն ու հույզերը. ծիծաղել եք ուզում՝ ծիծաղեք, լաց լինելու ցանկություն կա՝ մի զսպեք արցունքները,
- հաղորդակցվեք հաճելի մարդկանց հետ, զրուցեք նրանց հետ և դա թեթևություն կբերի:
Երկրորդ եռամսյակը երջանիկ սպասման ժամանակաշրջան է: Բացասական հույզերը պակասել են, հորմոնալ վերափոխումներն ավարտված են, իսկ գիտակցումը, որ Ձեր ներսում նոր կյանք է բաբախում, այլևս տագնապ չի առաջացնում: Այս շրջանում կինը ձեռք է բերում ինքնավստահություն և սկսում է վայելել իր վիճակի ամբողջ հմայքը:
Առաջարկվում է.
- շատ քայլել, մանավանդ, որ արդեն ունեք բավարար էներգիա: Որքան ակտիվ լինեք, այնքան հեշտ կտանեք հղիությունը, բժշկի հետ անհրաժեշտ է խորհրդակցել թույլատրվող մարմնամարզության վերաբերյալ,
- շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, բնության գրկում,
- ուրախացրեք Ձեզ հաճելի հանդիպումներով և տպավորություններով, դրական հույզերը օդի պես անհրաժեշտ են հղիության ժամանակ:
Երրորդ եռամսյակը ներամփոփման շրջան է: Հղիին դադարում են հետաքրքրել դեռ վերջերս կարևոր թվացող շատ երևույթներ, ձգտումներ, կարիերա, տարբեր մարդկանց հետ հարաբերություններ: Արդեն ամենակարևորը նրա ներսում կատարվողն է, օր-օրի զարգացող մանկիկի ամենաչնչին շարժումն անգամ: 
Երեխան դառնում է կյանքի իմաստ:
Այս շրջանը հեշտերից չէ՝ հոգնածությունը և հուզական լարվածությունը գնալով աճում են. կինը նորից կարող է վախեր և տագնապներ ապրել, նա անհամբեր է և   օրերն է հաշվում, թե երբ կկարողանա վերջապես գրկել իր մանկիկին:
Անհրաժեշտ է.
- հաճախել ապագա մայրերի «դպրոց», որի ժամանակ ծննդատան աշխատակիցների հետ շփումը կօգնի շատ հարցեր պարզել,
- պետք է պատրաստել երեխայի համար անհրաժեշտ իրերը, հագուստը, ինչը ևս կօգնի որոշ չափով ցրել առկա տագնապները,
- փորձեք «լսել» Ձեր օրգանիզմին. եթե հանգիստ է պետք՝ հանգստացեք:
Ցանկացած հղի կնոջ հուզական վիճակում հենարան և ուշադրություն է պետք. բավական է ամուսինը թեյ մատուցի, գրկի և զրուցի նրա հետ, և բացասական հույզերի հետքն էլ չի մնա:  Եթե մտերիմների ուշադրությունը բավարար չէ, անհրաժեշտ է տագնապների վերաբերյալ խորհրդակցել մանկաբարձ-գինեկոլոգի հետ, իսկ կպչուն վախերի դեպքում պետք է դիմել հոգեբանի:
 20.06.2022
20.06.2022                    
| 
 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
 
                                        
                                
                Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
 31.01.2024
31.01.2024                                     
                                        
                                
                Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
 18.01.2024
18.01.2024                                     
                                        
                                
                Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
 16.01.2024
16.01.2024                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ









 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    